Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի անմիջական հսկողությամբ ստեղծված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հանձնաժողովն արդեն առաջին քայլն է արել՝գրություն ուղարկելով բոլոր նախարարություններ եւ պահանջելով Ցեղասպանության ճանաչման դեմն առնելու համար առաջարկություններ ներկայացնել:
Նշվում է, թե Թուրքիայի ԱԳՆ-ի, Եվրամիության հարցերով նախարարության եւ վարչապետի խորհրդականների գլխավորությամբ ընթացող աշխատանքները նպատակ ունեն հակազդել Հայկական սփյուռքի աշխատանքներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am